Ռուսաստանում ոստիկանությունը ստացել է Մոսկվայի կենտրոնում գտնվող Նախագահի աշխատակազմի շենքի պայթեցման մասին լուր:

Պայթուցիկ սարքավորման տեղադրման մասին հեռախոսազանգից հետո սակրավորները շրջապատել են Ստարայա պլոշչադում գտնվող շենքը:

«Պայթուցիկի սպառնալիքի մասին հաղորդագրությունը ոստիկանությունը ստացել 13.30-ին»,- այս մասին Life News գործակալությանը հաղորդել են իրավապահ մարմինները և ավելացրել, որ զանգից հետո դեպքի վայր են ուղարկվել երեք հրշեջ հաշվարկ և սակրավորներ:

ՌԴ անվտանգության ֆեդերալ ծառայությունը հետաքննություն է սկսել հեռախոսազանգի կապակցությամբ և պարզվել է, որ այն կեղծ է եղել:

Միառժամանակ իրավապահ մարմինները պարզել են, որ այդ զանգը կատարել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող աղջիկը, որին նոր են դուրս գրել հոգեբուժարանից: Բոլոր հանգամանքները ճշտելուց հետո նրան կրկին ուղարկելու են հիվանդանոց: