Կրկին ավիավթար է տեղի ունեցել, այս անգամ Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի շրջանում . «ՄԻ-8» ուղղաթիռն ընկել է Օխոտի ծովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ուղղաթիռում եղած 16 մարդկանցից փրկվել են 10-ը: Նրանք ափ են դուրս եկել ինքնուրույն: Ուղղաթիռը խորտակվել է: Վեց մարդկանց ճակատագրի մասին որևէ բան հայտնի չէ»,- ասել է ՏԱՍՍ-ի աղբյուրը և մանրամասնել է, որ այդ տեղեկությունը ճշտվում է: