Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Պեդրոն դեռ չի տվել համաձայնությունը՝ տեղափոխվելու «Մանչեսթեր Յունայթեդ»՝ վան Գալի մարզչական մեթոդների հետ կապված մտավախությունների պատճառով:
28-ամյա ֆուտբոլիստը կարող է հրաժարվել տեղափոխությունից՝ մարզչի՝ իսպանացի դարպասապահներ Վիկտոր Վալդեսի և Դավիդ դե Խեայի նկատմամբ ունեցած վերաբերմունքի պատճառով:
Պեդրոն, ով Վալդեսի մոտ ընկերն է, կրկին մտածելու ժամանակ է խնդրել:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Վալդեսը մարզվեց «կարմիր սատանաների» կազմում, սակայն լքեց ակումբը՝ հրաժարվելով հանդես գալ պահեստային թիմում և վան Գալի հետ կոնֆլիկտի պատճառով:
Իսկ դե Խեան այժմ չի խաղում թիմում՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության պատճառով: