Հայաստանի ֆուտբոլի առաջնության Բարձրագույն խմբի երրորդ տուրում «Գանձասար-Կապանը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասավ Երևանի «Ուլիսի» նկատմամբ:

Սա կապանցիների առաջին հաղթանակն էր ընթացիկ առաջնությունում, իսկ «Ուլիսի»՝ անընդմեջ երրորդ պարտությունը:

Գոլերը.

Նարեկ Բեգլարյան (6, 12), Ացամազ Բուրաև (42):