Այսօր` Կամպ Նոու ստադիոնում, Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան հանդիպմանը կատալոնական ակումբը կփորձի հրաշք գործել՝ լրացնելով 4 գնդակի պակասը:
Ինչպես հիշում եք, «Ատլետիկի» հետ առաջին խաղում կատալոնացիները մրցակցի հարկի տակ զիջեցին 4:0 հաշվով:
Սակայն վերջին 10 տարիների ընթացում կապտանռնագույնները երկրպագուներին ապացուցել են, որ ի զորու են՝ մի հանդիպման ընթացքում խփելու այնքան գնդակներ, որքան անհրաժեշտ է:
Այդ մասին են վկայում նաև բուքմեյքերների կանխատեսումները. վերջիններս անվերապահորեն հավատում են Էնրիկեի թիմի հաղթանակին՝ 1,15 - 8,19 - 16,75:
Թիմերը դաշտ դուրս կգան մեկնարկային հետևյալ կազմերով.