Չինացիները որոշել են վերականգնել իրենց առաջատար դիրքերը բջջային հեռախոսների համաշխարհային շուկայում:
Չինական Oppo կազմակերպությունը որոշել է ստեղծել աշխարհում ամենաբարակ սմարթ հեռախոսը: Ինչպես երևում համացանցում հայտնված «լրտեսական» նկարից, չինական կազմակերպությունը ստեղծում է նոր հեռախոս, որը ունենալու է ընդամենը 6.13 մմ հաստություն: Նկարին կից հաղորդագրության մեջ նշված է, որ հեռախոսը շուկա դուրս կգա ապրիլի 26-ին:
Oppo կազմակերպության նորույթի մասին դեռևս մանրամասներ հայտնի չեն: Ենթադրվում է, որ R809T մոդելը ունենալու է 4.5 դույմանոց HD դիսփլեյ(720 մեգապիքսելանոց), 4 միջուկանի Mediatek MT6589 պրոցեսոր և 1գբ օպերատիվ հիշողություն: Հեռախոսը հազիվ թե 400 դոլարից էժան գին ունենա:
Իր ամենաբարակ մոդել(6,55 մմ) Find 3-ը Oppo կազմակերպությունը ներկայացրել էր 2012 թվականի հունվարին, սակայն մեկ տարի անց ամենաբարակ հեռախոսի տիտղոսը նրանից վերցրել էր Alcatel-ը CES 2013 ցուցահանդեսի ժամանակ ներկայացնելով 6.45 մմանոց One Touch Idol Ultra սմարթ հեռախոսը:
Նշվում է նաև, որ մեկ այլ չինական կազմակերպությունն է ստեղծում բարակ սմարթ հեռախոս, որը ցուացդրվելու է ապրիլ- մայիս ամիսներին:Այս մասին հաղորդում է Vesti գործակալությունը: