«Ժամանակ» թերթը գրում է. «Մոսկվաբնակ գործարար Սամվել Կարապետյանն իր ծննդյան տարեդարձն այսօր կտոնի Մոնակոյում: Մեր տեղեկություններով՝ տարեդարձին մասնակցելու նպատակով Կարապետյանի սանիկների մի մասը՝ Գագիկ Ծառուկյանն ու իր փեսան՝ Հովիկ Աբրահամյանի որդին, Գագիկ Բեգլարյանն ու Սամվել Ալեքսանյանը մեկնել են Մոնակո:
Սակայն երեկ տեղեկացանք, որ տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքներն ընդհատվել են մեկ օրով, քանի որ նրանք վերադարձել են Հայաստան՝ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հոր և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոր հոգեհանգստի արարողությանը մասնակցելու: Մեզ հասած լուրերով՝ նրանք այսօր կրկին Մոնակոյում կլինեն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: