«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իջեւանի նախկին քաղաքապետ, Կադաստրի Տավուշի մասնաճյուղի տնօրեն Վարուժան Ներսիսյանը 2011-ի ընտրություններում պարտվեց ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանին: Ընդդիմադիրի աստեղային ժամն ապրող ԲՀԿ-ի համար սկզբունքային հարց էր համապետական ընտրություններին ընդառաջ «գրավել» քաղաքներից մեկը: Վարուժան Ներսիսյանը պարտությունից հետո եւ հիմա էլ հայտարարում է, որ իր պարտությունը պայմանավորված էր նրանով, որ մի ամբողջ կուսակցություն էր ուժերը լարել իր դեմ:
Նա երեք անգամ քաղաքապետ է ընտրվել, եղել է անկուսակցական, իսկ չորրորդին մասնակցել է ՀՀԿ-ի անդամատոմսով ու պարտություն կրել: Հիմա նա որոշել է կրկին պայքարել քաղաքապետի պաշտոնի համար, նույն Վարդան Ղալումյանի դեմ, որն արդեն ՀՀԿ-ական է, իշխող կուսակցությանն անդամագրվել է վերջերս, երբ Ծառուկյանը հրաժարվեց ԲՀԿ-ի ղեկավարությունից, կուսակցությունը լքեցին շատերը, որոնց թվում՝ Վարդան Ղալումյանը: Մեր զրույցը Վարուժան Ներսիսյանի հետ:
– Պարոն Ներսիսյան, ի՞նչ ակնկալիքներով եք նորից առաջադրել Ձեր թեկնածությունը:
Դուք անցած անգամ, ՀՀԿ-ի աջակցությունն ունենալով, պարտվեցիք, հիմա էլ պայքարելու եք ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուի դեմ:
– Իմ սահմանադրական իրավունքն եմ իրացրել եւ առաջադրվել եմ, քանի որ, չասեմ վերամբարձ, հասարակական պահանջ կա, իջեւանցիները տեսնում են, որ բավականին խնդիրներ կան, այդ խնդիրները չեն լուծվում, դժգոհություններ կան ներկայիս քաղաքապետի նկատմամբ, եւ ես իրենց խնդրանքով առաջադրվել եմ: Իսկ անցած անգամ ինքն օգտագործել է «Բարգավաճի» բոլոր ռեսուրսները:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: