Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կարող է որակազրկվել մի քանի խաղով:
Պատճառը Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության` «Ատլետիկի» դեմ պատասխան խաղում տեղի ունեցած միջադեպն է:
Բանն այն է, որ հանդիպման 55-րդ րոպեին իսպանացին բղավել է եզրային մրցավարի վրա՝ պահանջելով, որ մրցակցի ֆուտբոլիստը խաղից դուրս վիճակում համարվի, ինչից անմիջապես հետո կարմիր քարտի է արժանացել և հեռացվել խաղադաշտից:
Eurosport-ի փոխանցմամբ՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի սահմանած տույժով ֆուտբոլիստին սպառնում է որակազրկում՝ 4-12 խաղով :
Հիշեցնենք, որ այդ խաղում կատալոնական ակումբը ոչ ոքի խաղաց «Ատլետիկի» հետ, իսկ ընդհանուր հաշվով զիջեց 5:2 և ձեռքից բաց թողեց տիտղոսը: