Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը այսօր մեկնեց Վրաստանի Դուշետի բնակավայր, որտեղ Լաս Վեգասում սեպտեմբերի 7-12 կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ նախավերջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի:
ՀԸՖ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ վրացական հավաքին Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ կմասնակցեն Գարիկ Բարսեղյանը, Վոլոդյա Ֆրանգուլյանը, Դավիթ Սաֆարյանը, Գրիգոր Գրիգորյանը, Մուսա Մուրթազալիևը, Էդգար Ենոքյանն ու Լեվան Բերիանիձեն, ինչպես նաև մարզիչ Հովսեփ Հովսեփյանը:
Օգոստոսի 27-ին հավաքականը կվերադառնա Դուշետիից, իսկ 30-ին կմեկնի Լաս Վեգաս, տեղում վերջին հավաքը կանցկացնի ու կսկսի պայքարը աշխարհի առաջնության մեդալների և օլիմպիական ուղեգրերի համար: