Այս տարվա մայիս ամիսից ի վեր դահեշականները իշխեցին Սիրիայի Պալմիր քաղաքին։ Այն օրվանից բազմապիսի ոճիրներ են անում քաղաքացիների և հազարամյակների հնությունների վրա։
Ըստ վերջին լուրերին՝ երեկ նրանք գլխատել են 82-ամյա Խալետ Ալ Ասաատ անուն հնագետի և մարմինը տեղավորել քաղաքի բարձր սյուներից մեկի վրա։
Հիշենք, որ Խալետը վերջին 50 տարիներին վարում էր Պալմիրայի ընդհանուր հնությունների տնօրենի պաշտոնը։
Զոհվածը մեծապես նպաստել է Պալմիրայի հնագիտական պեղումներին, ինչպես նաև իր ուսումնասիրությունները հրապարակվել են աշխարհի տարբեր երկրներում։