Վաղը՝ օգոստոսի 20-ին, 3x3 բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը կուղևորվի Մինսկ, որտեղ օգոստոսի 21-ին կմեկնարկի Եվրոպայի 2015թ. առաջնության եզրափակիչ փուլը:
ՀԲՖ ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ Արեգ Վաթյանի գլխավորած Հայաստանի ընտրանին ընդգրկվել է Ա ենթախմբում, որտեղ մրցելու է Լատվիայի, Բելգիայի և Իտալիայի հավաքականների հետ:
Ներկայացնում ենք Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի ելույթների ժամանակացույցը:
21 օգոստոսի
21:00 Լատվիա-Հայաստան
22:50 Հայաստան-Բելգիա
22 օգոստոսի
18:30 Իտալիա-Հայաստան
Ենթախմբերում առաջին 2 հորիզոնականները գրված հավաքականներն իրավունք կստանան հանդես գալ քառորդ եզրափակիչում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանուն հաջողվել է հաղթահարել ընտրական փուլի արգելքըև հայտնվել Եվրոպայի ուժեղագույն 16 հավաքականների շարքում: