Տխուր լուր որոշ օգտատերերի համար։
Google ինտերնետային հսկան հայտարարել է, որ կայծակի պատճառով անվերադարձ կորել է օգտատերերի տվյալների մի մասը:
Ընկերության տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ կայծակի հարվածից վնասվել է Google-ի՝ Բելգիայում գտնվող տվյալների կենտրոնը: Հարվածի զոհ է դարձել Google Compute Engine ծառայությունը։ Ընկերությունը հավաստիացնում է, որ անվերադարձ ոչնչացել է միայն տվյալների 0.000001%-ը։