Անհայտ անձիք վնասել են քանդակագործ Դավիթ Բեջանյանի հեղինակած արձաններից մեկը: Այս մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նրա դուստրը՝ երգչուհի Էմմին:
«Գողեր։ Ոչ մի վայրկյան չվայելեք ձեր գողացածը։ Դուք ի՞նչ գիտեք ընդհանրապես։ Ո՞վ է ձեզ դաստիարակել։ Իսկ որտե՞ղ է մշակույթի նախարարությունը։ Ու՞մ կարելի է էլ դիմել... միայն թե չասեք «վանդալիզմ», դա մենք բազմիցս լսել ենք»: