Միջին արևելյան երկրների պատերազմական իրավիճակից հեռանալու նպատակով Իրաքից, Սիրիայից և Աֆղանիստանից մեծ թվով մարդիկ անցել են Հունաստան։
Նրանք Հունաստանից քայլելով հասել են Մակեդոնիա, որտեղ մտնելիս հանդիպել են բազմաթիվ դժվարությունների։
Օրեկան 3000-ից ավել փախստականներ են մտնում Մակեդոնիա այս եղանակով։ Փախստականների մեջ կան տարեցներ, երեխաներ և հղի կանայք։