Եվրոպա լիգայի որակավորման վերջին փուլում Դորտմունի «Բորուսիան» հյուրընկալվել էր նորվեգական «ՕԴԴ» թիմին:
Դորտմունդցիները մեծ դժվարությամբ կարողացան հաղթել մրցակցի հարկի տակ. խաղի ողջ ընթացքում գերմանական թիմը պարտվում էր՝ 0:3 հաշվով, սակայն խաղն ավարտվեց 3:4՝ հօգուտ Տուխելի ղեկավարած թիմի:
Ընդ որում՝ հաղթական գոլը «Բորուսիային» պարգևեց Հենրիխ Մխիթարյանը, ով մեկնարկային կազմում էր և մասնակցեց ողջ հանդիպմանը:
Գոլերը.
Սամուելսեն (1), Նորդկվել (20), Ռուդ (22) – Օբամեյանգ (34, 76), Կագավա (47), Մխիթարյան (85):
Հավելենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կայանալու է օգոստոսի 27-ին՝ դորտմունդցիների հարկի տակ: