«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՅԴ-ականներն այցելել են ՀՀ նախագահի նստավայր և հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Ըստ այդ լուրերի՝ ՀՅԴ ներկայացուցիչները Սարգսյանին են ներկայացրել Սահմանադրության նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ առաջարկելով նախագծում մի շարք փոփոխություններ կատարել»:
Երեկ թերթը փորձել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից մեկնաբանություն ստանալ, սակայն նա ասել է. «Երբ որ կհրապարակվի նախագծի վերջնական տեքստը, մենք ձեզ ամբողջական և հրապարակային կներկայացնենք մեր մոտեցումները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: