«Հրապարակ» թերթը գրում է.
«Սահմանադրության փոփոխություններից հետո ՀՀ նախագահի պաշտոնը թեև կորցնում է իր լծակների մի մասը, սակայն պատասխանատվության բեռը նվազում է՝ պահպանելով մեծ թվով առավելություններ: Սա է պատճառը, որ այն խիստ գայթակղիչ է ոմանց համար, և «անգլիական թագուհի- ՀՀ նախագահ» պաշտոնի հավակնորդների պակաս չի զգացվում:
Անունների մի մասը, որոնք շրջանառվում են, չի բացառվում, որ մերձավոր շրջապատի կողմից կամ տրամաբանական վերլուծությունների արդյունքում են ասպարեզ իջեցվել:
Բայց որոշ թեկնածուներ, ասում են, իրենք են «ինքնառաջադրվել»՝ Սերժ Սարգսյանին դիմելով: Խոսքը Արթուր Բաղդասարյանի, Սեյրան Օհանյանի, Բակո Սահակյանի մասին է: Թե ում վրա կկանգնի ընտրությունը, դժվար է ասել: Չի բացառվում, որ դա լինի բոլորովին այլ անձ:
Սակայն Սահմանադրությամբ սահմանվող՝ ՀՀ քաղաքացիության և 7 տարի Հայաստանում անընդմեջ բնակվելու ցենզը շատերին է զրկում շանսից»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: