«Թեյավճարը դա ցանկություն է, որը մարդը կամ ունի, կամ չունի, իսկ տվյալ պարագայում դա արդեն հավելավճար է, ինչն անուղղակի դառնում է դրամաշրջանառության պակաս»,- YerevanNews.am-ի հետ  զրուցում Հայաստանի գազալցակայաններում կրկին գործող թեյավճարի և այլ հարցերի շուրջ  կիսվեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Հարցին, որ եթե գազալցակայաններում թեյավճարներ են պահանջում: Սպառողն ինչպե՞ս պաշտպանի իր իրավունքները, վերջինս պատասխանեց.

Բարդ հարց է, ասեմ ինչու, որովհետև թեյավճար, երբ որ մենք ասում ենք, պետք է հասկանանք, որ չի կարող լինել պարտադիր պահանջ: Եթե պարտադիր է, դառնում է հավելավճար: Հավելավճարն ինքնին դառնում է թաքնված դրամաշրջանառություն: Թեյավճար պահանջ լինել չի կարող: Թեյավճարը դա ցանկություն է, որը մարդը կամ ունի, կամ չունի, իսկ տվյալ պարագայում դա արդեն հավելավճար է, ինչն անուղղակի դառնում է դրամաշրջանառության պակաս: Առաջին հերթին պետք է ահազանգել համապատասխան կառույցներին: Ի դեմս՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով և հարկային մարմիններին, որովհետև դա, ըստ էության, թաքնված դրամաշրջանառություն է: Մենք այդ խնդրով սկսել ենք զբաղվել մեկ տարի առաջ և չեին գրանցվել ցավալի դեպքեր, որովհետև կար անվտանգության խնդիրներ, գնի հետ կապված հստակ խնդիր կար, մենք տեսնում էինք, որ մի գազալցակայանը սահմանում է մի գին, մյուսը մի գին, թվում էր էժան պետք է սպասարկեն, բայց վերջում նոյն գինն էր ստացվում, անհասկանալի էր:

Ես ցավով եմ ասում՝ արձանագրվող դեպքերն այնպես չէր, որ որևէ մեկի համար անակնկալ էր: Ցավալի է բոլորի համար, բայց պարզ էր իրողությունը, որովհետև բարձիթողի իրավիճակ էր:

Ցավալի դեպքերից հետո հիմա ինչպիսի՞ն է իրավիճակը։

 Էկոնոմիկայի նախարարությունը այնպիսի «հրաշալի» գործունեություն է ծավալել, որ անգամ ցավալի դեպքերից հետո ոչինչ չի արվում: Պարբերականությունը ցավալի դեպքերի անուղակի ապացուցում է, որ Էկոնոմիկայի նախարարության համար այդքան դեպքերը ուշադրության արժանացնելու համար առիթ չեն: Ընդհանրապես սպառողի կյանքը, առողջությունը, անվտանգությունը ստորադասվում է պետական շահին:: Մենք միշտ սիրում ենք պռոբլեմները բարձրաձայնենք այն ժամանակ, երբ որ հնարավորություն կա կանխարգելելու: Մենք ուսումնասիրություններ ենք անում, որ հասկանանք ինչ կանխարգելիչ միջոցառումներ անենք դեպքեր չարձանագրելու, բայց երբ տեսնում ենք, որ պատասխանատու կառույցը անգամ դեպքի արձանագրումից հետո իրեն պահում է այնպես, ինչպես մինչև դեպքը, այսինքն՝ ոչինչ չի անում, բացի մի քանի ավել պակաս բառերից:

Այ, դա մենք պետք է գնայինք գազալցակայան ու տեսնեինք: Հորդորներ. խնդրում ենք ստուգել բալոնը, խնդրում ենք ստուգել, որպեսզի ձեզ մատակարարվող գազը լինի ոչ ավելի բարձր քան այդքան ջերմաստիճանը, խախտում արձանագրելու դեպքում խնդրում ենք զանգահարել էստեղ:

 2 տարի առաջ, եթե չեմ սխալվում, առաջին լուրջ քայլն արվեց այս ոլորտում: Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականության միակ դրական բանն էր սպառողի պաշտպանության տեսանկյունից, երբ բաշխիչ աշտարակները դրվեցին: Ըստ էության թվում էր, թե ոլորտի պռոբլեմների 50-60 տոկոսը պետք է կանխի և տեսականորեն, եթե ճիշտ պրոպագանդա արվեր և հետևողականություն ցուցաբերվեր, պռոբլեմների 70-80 տոկոսը միայն բաշխիչ աշտարակներով կարող էին կարգավորել:

Բայց ավելին: Դրանից հետո այնպիսի սխալ ևս առկա էր, որ ոչ թե այդ 70 տոկոսը չկարգավորվեց, այլև իր նպատակային 60 տոկոսը չբավարարեց:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ մարզերում ավելի էժան է գազը, քան քաղաքներում:

Մարզերում շատ հաճախ առաջանում են մոլորություններ, որովհետև սահմանվում է գին, բայց վերջում, վճարման ընթացքում թվում է, թե գնային իմաստով տարբերությունն այդքան մեծ չէ, ինչքան որ սպասվում էր, որովհետև, եթե սահմանված գնին ենք նայում՝ 200 կամ 190 և 140 դրամ: Տոկոսային իմաստով 25 տոկոս էժան պետք է լինի, 4 հազարը պետք է դառնա 3 հազար դրամ, 5 հազարը պետք էդառնա 3 հազար 7 հարյուր դրամ:

Մեր հիշողության մեջ նստած է, որ մարզում երբ որ լցնում ենք, ավելի երկար ենք շահագործում մեքենան: Էտեղ էլի շատ կարևոր բան հաշվի չենք առնում: Այն, որ մարզ գնալու ընթացքում, տռասայով, երբ որ մենք վերջում նայում ենք, որ քշել ենք պայմանականորեն 240 կմ նախատեսված 200-ի փոխարեն, մենք չենք հաշվում որ մեքենայի ծախսն է քչանում:

Բայց այդուհանդերձ՝ այո, մարզերում համեմատությամբ մի փոքր ավելի մատչելի է, քան Երևանում: Սա ևս որոշակի իմաստով, ոչ թե խնդիրը, այլ տիպիկ արտապատկերումն է այն իրավիճակի, որը ունեինք. բարձիթողի վիճակ: Անգամ իրատեսական գնի սահմանվածության նորմ չունենք: Այսինքն՝ պետությունը չի ասում՝ իմ երկրում հնարավոր է ունենալ 10 տոկոս եկամտաբերությամբ, կամ 20 տոկոս շահույթով:

Ոլորտը, բառից բուն իմաստով, ինքնակարգավորված է: Ով ինչ ուզում անում է և շարունակում է անել: Պռոբլեմին անդրադարձանք, ոչ ոք ոչինչ չարեց, եղավ մահացություն: Օրինակ՝ մանկապարտեզում լինում է թունավորվածություն, անդրադառնում ենք, դրանից հետո պատասխանատու կառույցներից գնում են կոնկրետ այդ մանկապարտեզ: Էլի պռոբլեմ է, որ մյուսները չեն գնում, բայց գոնե դա գնում են և պռոբլեմը կարգավորում: Իսկ էստեղ դեպքերից հետո էլ բան չարեցին: Միայն այն, որ այսօր վարորդը գնում է ու չգիտի ինչ պետք է անի, ո՞ւմ պետք է զանգահարի, ո՞վ է պատասխանատուն, իրազեկող վահանակներ չկան: Ո՞նց կարելի է, որ պետության ներկայացուցիչները պատասխանատվություն ստանձնել չուզենան:

«Որովհետև եթե դուք խնդիր չունեցաք՝ պայմանական, ձեր բալոնի մաշվածությունը էն մակարդակի չի հասել, որ նման ճնշման տակ խնդիր ունենաք էտ պահին, հնարավոր է անմիջապես ձեզնից հետո գա մեկը, ում բալոնը 10 տարի շահագործվում է և լուրջ խնդրի  է տանելու»- եզրափակեց մասնագետը:

Հիշեցնենք, որ դժգոհություններով դիմել էին YerevanNews.am-ին, որ թեյավճարը գազալցակայաններում դեռ գործում է։