Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ:
Մադրիդյան ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ այն նախատեսված է մինչև 2017 թվականի ամառը:
«Արքայական ակումբի» նախագահը 33-ամյա ֆուտբոլիստին ժամացույց է նվիրել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Ռեալը» չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը պորտուգալացու հետ:
Հավելենք նաև, որ Իսպանիայի անցած առաջնությունում Պեպեն 27 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 2-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ: