«Պանտեռա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանը, ով ծեծի էր ենթարկվել օգոստոսի 21-ի գիշերը՝ ժամը 03:30-ի սահմաններում, գտնվում է Երևանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։
Տղան ունի դիմածնոտային համակարգի վնասվածքներ, ստացել է գլխուղեղի ցնցում, թոքերի սալջարդ։
Նշենք, որ Ծեծի ենթարկվածը Քիմ Քարդաշյանի անվտանգությունը պահպանած «Պանտեռայի» աշխատակիցն է ։