Այսօր՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլի մրցանակաբաշխությունը:

2014 թ. սեպտեմբերից մինչև 2015 թ. հունիս ամիսները 9 տարիքային խմբերի 13 առաջնություններում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի, ինչպես նաև Արցախի թիմերը վիճարկել են լավագույնի կոչումը:

ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ այսօր տեղի ունեցավ բոլոր ուժեղագույնների և անհատական անվանակարգերում լավագույնների պարգևատրությունը:

Միջոցառմանը մասնակցեցին և պատանի ֆուտբոլիստներին պարգևատրեցին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները՝ Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կամո Հովհաննիսյանը և Լևոն Հայրապետյանը: