Հայկական բանակը կրկին բարելավել է մարտական դիրքերը նախիջևանյան ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Voskanapat.info տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:

Հաջող ավարտված գործողության արդյունքում մեր տղաները կարողացել են մոտ տասը նոր մարտական հենակետեր տեղադրել Լիճք և Վահրավար գյուղերի դիմացն ընկած ռազմավարական բարձունքների վրա: Ինժեներական և արապնդման աշխատանքներն արդեն ավարտված են: