ՀԱԿ պատգամավոր Լյուդմիա Սարգսյանը համամիտ է այն կարծիքի հետ, որ ապրիլի 9-ով 2013 թվականի նախագահական ընտրությունների էջը փակված է: Այս մասին գրում է «Առավոտ» օրաթերթն այսօրվա համարում:
«Ավելին՝ դեռ ամսի 9-ին ես վստահ էի, որ այսօրվա հանրահավաքը չի կայանալու: Եվ չի կայանալու ոչ թե այն պատճառով, որ ժողովուրդն է հիասթափվելու և չի գալու, այլ վստահ էի, որ Հովհաննիսյանն ինքն էլ չի ներկայանալու այդ հանրահավաքին»: Թերթը հիշեցնում է, որ երեկ «Ժառանգությունից» հավաստիացումներ էին հնչում այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելու է այսօր երեկոյան կայանալիք հանրահավաքին:


