Օգոստոսի 21-ին, ժամը 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները վարչական իրավախախտում կատարելու համար Կենտոնականի բաժին են բերել Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող մասնակիցներից՝ 1948 թ. ծնված Հակոբ Նազարի Դեխնավիին, որը ժամը 20-ին հաղորդում է տվել, որ ժամը 19-ին Հանրապետության հրապարակում իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության աշխատակիցներից մեկը ապտակել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են դատախազություն՝ հետագա ընթացքը լուծելու համար, հայտնում են ՀՀ ոստիկանության հասակայնության հետ կապերի վարչությունից։
Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում ընթացող ցույցի ժամանակ ոստիկանության ավագ լեյտենանտը հարվածել է Հակոբ Նազարի Դեխնավիին։
Հարվածելու տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
Ավելի վաղ YerevanNews.am-ը հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի ծառայողի լիազորությունները դադարեցվել են օգոստոսի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ տարեց տղամարդուն ապտակելու համար:
Լուսանկարը Photolure-ի