Երեկ՝ օգոստոսի 23-ին, Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հրթիռակոծվել է քաղաքի կենտրոնական բանտը։
Հրթիռակոծման արդյունքում գրանցվել է 9 զոհ և 55 վիրավոր։
Հիշեցնենք, որ այս բանտը համարվում է Սիրիայի խոշորագույն բանտերից։ Այս բանտը ռմբակոծության է ենթարկվել նաև նախորդ տարվա նոյեմբեր ամսին։