Աստանայում այսօր մեկնարկել ձյուդոյի Աշխարհի առաջնությունը որում Հայաստանի 5 մարզիկներից առաջինը պայքարի մեջ մտավ Հովհաննես Դավթյանը:
60 կգ քաշայինների կարգում հայ մարզիկն անհաջող է մեկնարկել. Դավթյանը դուրս է մնացել հետագա պայքարից՝ պարտվելով ֆրանսիացի Վինսենտ Լիմարին:
Հավելենք, որ Հայաստանի հավաքականի կազմում են նաև 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը, 66 կգ քաշային Արսեն Ղազարյանը, 81 կգ քաշայիններ Անդրանիկ Չափարյանը և Ռաֆայել Դավթյանը: