Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է140 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել` կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի համար:
Globo Esporte-ի փոխանցմամբ՝ սա համաշխարհային ֆուտբոլի մեջ երբևէ կատարված ամենախոշոր տրանսֆերային առաջարկն է։
Հաղորդվում է նաև, 23-ամյա ֆուտբոլիստը դեմ չէ կարիերան Անգլիայում շարունակելուն։
Հավելենք, որ Նեյմարի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2018 թվականը։