Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վեգները հայտարարել է, որ «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման այլևս ակումբի հետաքրքրությունների մեջ չի մտնում.
«Այդ պատմությունը, որ լրատվամիջոցներն արծարծում էին ամեն շաբաթ, այլևս ակտուալ չէ: Եթե ֆուտբոլիստը դեռ պայմանագրի մեջ է, որոշողն ակումբն է, իսկ «Ռեալը» մի անգամ չի ասել, որ չի պատրաստվում վաճառել նրան:
Ի դեպ, նույնը կարող եմ ասել նաև մեր այն ֆուտբոլիստների մասին, ում պայմանագրերը դեռ գործում են», – Վեգների խոսքերը մեջբերում է Goal.com-ը: