Դահեշի զինյալները անմարդկային ոճիրների իրագործմամբ շարունակում է ահ ու սարսափ տարածել:
Օգոստոսի 23-ին Իրաքի Մուսուլ քաղաքում շենքից վայր են նետել 9 մարդ, ում կասկածում էին նույնասեռական լինելու մեջ։ Զինյալները շենքի ներքևում հրավիրել են այլ քաղաքացիների, որպեսզի ականատես լինեն մահապատժի իրագործմանը։
օգոստոսի 24-ին դահեշի զինյալները Լիբիայի Սերդ քաղաքում մահապատժի են ենթարկել 4 մարդու՝ լրտեսության մեղադրանքով։ Մարդկանց կապել են խաչաձև փայտերի վրա, նարնջագույն վերնաշապիկ են հագցրել և սպանել։ Դիակները թողել են քաղաքացիների աչքերի առջև։