Անգլիայի առաջնության երրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Լիվերպուլի» հետ։
Տանտերերի դարպասապահ Պետր Չեխը, ով քննադատության էր ենթարկվում առաջին երկու հանդիպումներից հետո, մի շարք դրվագներում իր սեյվերով կարողացավ փրկել «զինագործներին»։
Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին իր հերթական աշխատանքում անդրադարձել է Չեխի հիանալի խաղին։