Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները օգոստոսի 25-ին, ժամը 14.30-ի սահմաններում, մայրաքաղաքում հայտնաբերել ու բերման են ենթարկել 1979 թվականին ծնված, Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Արագած Թամրազյանին:

Ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից նա հետախուզվում էր դեռևս 2013 թվականի դեկտեմբերի 29-ից` քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածների հատկանիշներով. 104-րդի երկրորդ մասի վեցերորդ կետ (շատերի համար վտանգավոր եղանակով սպանություն), 185-րդ (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) և 258-րդ (խուլիգանություն):

Արագած Թամրազյանը կալանավորված է, քննությունը վարում է քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունը: