Վրաստանում տեղացած հորդառատ անձրևների արդյունքում Բաթում և Փոթի քաղաքները հեղեղվել են: Այս մասին հայտնում է Интерфакс-ը: Սրա պատճառով բազմաթիվ խնդիրներ են առաջացել: «Ջրի տակ են մնացել» փողոցները՝ սահմանափակելով տրանսպորտի երթևեկությունը:
Հեղեղվել են Բաթում քաղաքի որոշ փողոցներ, սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը և էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Նմանատիպ իրավիճակ է տիրում նաև Փոթի քաղաքում, որտեղ հեղեղվել են նաև շենքերի առաջին հարկերը։
Ինչպես Բաթումում, այնպես էլ Փոթիում այժմ ուժեղ անձրևներ են տեղում։
Բաթում և Փոթի քաղաքները հեղեղվել են (տեսանյութ, ֆոտո)
![](https://yn.am/disc/26-08-15/6dde768499004c5821026965c2893b14.jpg)
![](https://yn.am/disc/26-08-15/f35603cd7a8ddfdc9b7942526080994f.jpg)
![](https://yn.am/disc/26-08-15/4da07edd48abfc430cae6b73ea44366b.jpg)
![](https://yn.am/disc/26-08-15/f058a04023dd34ab67e96f2e3bf2f6a6.jpg)
![](https://yn.am/disc/26-08-15/b0e76fcc233233c67e1a8a928f4b3139.jpg)