Ավարտվեց թ. 27 դպրոցի տնօրենի ընտրության ոդիսականը և կառավարման խորհրդի ներկա 8 անդամներ միաձայն վերահաստատեցին կոռուպցիան դպրոցում ՝ ի դեմս պետությանը խոշոր չափեր վնաս պատճառած նախկին դատապարտված տնօրեն Սուսաննա Սարգսյանի:
Դպրոցի կառավարման խորհրդի անդամներից սկսած մինչև գործող Նախագահ, հաստատեցին կոռուպցիային հավատարիմ լինելու իրենց կամքը, հետևապես սին ու փուչ են իշխանությունների բոլոր այն խոսքերը, որոնք իրենք արտաբերում են այդ խայտառակ, պետությունն ու հասարակությունը ժանգի նման փչացնող երևույթի դեմ պայքարելու մասին:
Դպրոցում ներկա որոշ ուսուցիչներ ծափահարություններով ընդունեցին այս փաստը, ցուցադրելով իրենց համաձայնությունը կոռուպցիային և մատնելով իրենց մասնակցությունը այս անպատվաբեր երևույթին: Սա ընդամենը մեկ դպրոցում կատարվածն է, բազմապատկեք պետական բոլոր կառույցների նմանօրինակ ղեկավարների թվով և պատկերացրեք, թե ինչպես է վատնվում պետական բյուջեն:
Սա մեր իրականությունն է, այսօրվա հասարակության ու իշխանությունների դեմքն է, որից հրով լինի, սրով լինի, պետք է ազատվենք: Ձեռքերը ծալել, հուսահատվել՝ չկա:
Երևանի ավագանու «Բարև Երևան» Խմբակցության անդամ Անահիտ Բախշյան