Չգիտեմ ինչու հիշեցի «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի այն հատվածը որտեղ Մուրադը Ազատին ասում է. «Вспомни слово нашего отца», որին վերջինս պատասխանում է. «Там, где мечом не пробьёшься, хлебом-солью всего добьёшься». Ավելի շուտ գիտեմ ինչու հիշեցի: Երկար տարիների փորձը ցույց տվեց, որ քլնգելով հարց չի լուծվում, դրա համար ուզում եմ անցնել այլ մարտավարության: Սրանից հետո ՖԲ-ում խնդիր բարձրացնելուց հետո, փորձելու եմ առաջնորդվել «Այն ինչի քլնգոցով չես հասնի, փորձիր հասնել քաղցր խոսքոսվ»:

Մարտավարությունը հետևյալն է բարձրաձայնում եմ խնդիրը և խնդրանքով դիմում որևէ գերատեսչության ղեկավարի խնդրին լուծում տալու ակնկալիքով: Որպես առաջին քայլ ուզում եմ դիմել Կապի և տրանսպորտի նախարարն Գագիկ Բեգլարյանին

Հարգելի պարոն Բեգլարյան

Գիտեմ, որ դենդրոպարկ տանող 4 կմ-ոց ճանապարհը Ձեր գերատեսչության իրավասության տակ չէ: Բայց քանի որ Լոռու մարզում անիմաստ է որևէ մեկի վրա հույս դնել, խնդրում եմ Ձեզ հնարավորության դեպքում ասֆալտապատել ճանապարհի այն հատվածը, որը 1943թ-ից այս կողմ չի ասֆալտապատվել:

Հարգանքով՝ Կարեն Քոչարյան