Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում աղբահանության խնդրի լուծման վերաբերյալ բողոքի ցույցը սկսվել է օգոստոսի 22-ին Ռիյադ Սոլհ հրապարակից:
Բողոքի սկսելուց կարճ ժամանակ անց բախումներ են սկսվել ցուցարարների ու ոստիկանության միջև, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել: Ցուցարարները պահանջել են կառավարության և վարչապետ Թամմամ Սալամի հրաժարականը:
Լիբանանում այժմ իրավիճակը հանգիստ է, բախումներ չկան, սակայն պահպանվում է լարվածությունը։ Ցուցարարները սպասում են վաղը տեղի ունենալիք կառավարության նիստի արդյունքներին։ Որից հետո կրկին նախատեսվում են ցույցեր։
Արաբական լրատվամիջոցները հերքում են կրակոծից տուժած ցուցարարի մասին լուրերը։ Այժմ հիվանդանոցում կա մեկ վիրավոր, ով տուժել է ծանր սարքերի հարվածից: