«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը նկատողություն է հայտարարել կոմիտեի երեք քննիչների: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ պատճառը եղել է քրեական դատավարության նորմերի խախտումը: Ասել է թե՝ քննիչներն իրենց վարույթներում քննվող գործերով ձգձգել են քննչական կամ դատավարական գործողություններ իրականացնելու գործընթացը, ինչի մասին հայտնի է դարձել ղեկավարությանը, և նրանց համար դարձել է ճակատագրական:

Նշանակվել է ծառայողական քննություն, ինչին հաջորդել են կարգապահական տույժերը: Տեղեկացնենք, որ նկատողության ենթարկված քննիչները տարբեր քննչական բաժիններից են»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: