Հորդանանի Աբդալլահ Բ թագավորը Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Պուտինի հետ իր հանդիպման ընթացքում անդրադարձել է սիրիական խնդրի լուծման և հակամարտ կողմերի մեկ սեղանի շուրջ հավաքվելու մեջ Ռուսաստանի դերակատարության կարևորությանը:

Թագավորը նաև մատնանշել է Պաղեստինում ու Իսրայելում տիրող իրավիճակի կարգավորման մեջ Ռուսաստանի դերակատարությանը` հավելելով. «բոլորս ուզում ենք այս երկարատև տագնապին մի լուծում գտնել»: