««Ժողովուրդ»- ի տեղեկություններով՝ երեկ Կոտայքի մարզի Պտղնի համայնքում տեղի ունեցած սպանությունը կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունք է եղել։ Մեր տեղեկություններով՝ Պտղնիի բնակիչ 34-ամյա Արսեն Ազիզյանը, որ համայնքում ձկնաբուծարան ունի, օգոստոսի 26-ին գինովցած է եղել և հայհոյել է նույն համայնքի բնակիչ 28-ամյա Արման Բաղդասարյանին։
Վերջինս էլ ոխ Է պահել և երեկ, վերցնելով իր հորը պատկանող զենքը, գնացել Արսեն Ազիզյանին պատկանող ձկնաբուծարան և այնտեղ տեղադրված վագոն-տնակում, երկու անգամ կրակելով սպանել նրան։ Տեղեկացնենք, որ սպանվածն ամուսնացած Էր խնամքի տակ ուներ 2 անչափահաս աղջիկ»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Ինչու 28-ամյա Արմանը հոր զենքով սպանեց 34-ամյա Արսենին. «Ժողովուրդ»
