Հայաստանի վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Աստղիկ Խառատյանին, Կարեն Չիլինգարյանին եւ Ամրահի Պետրոսյանին  հայտարարվել է նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի  քսանհինգ տոկոսից զրկելով: 

Այսօր` ապրիլի 12-ին, կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով ՀՀ արդարադատության նախարարի եւ ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունները, եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի  2-րդ   կետով, Արդարադատության խորհուրդը որոշել էՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Աստղիկ Խառատյանին, Կարեն Չիլինգարյանին եւ Ամրահի Պետրոսյանին  հայտարարել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի  քսանհինգ տոկոսից զրկելով: Ինչպես նաեւ որոշվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին հայտարարվել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի  քսանհինգ տոկոսից զրկելով: