Տանզանիայի հյուսիսում գործում է կանանց միջև միասեռ ամուսնությունների դարավոր ավանդույթ: Այս եղանակով կանայք փորձում են շրջանցել ավանդույթը, որով իրենց արգելվում է փոխանցել ազգանունն ու ժառանգությունը:
Կնոջ առկայությունը թույլ է տալիս իրենց մահից հետո կարողությունը թողնել նրան, ով, իր հերթին, կարող է որդի ունենալ և ժառանգությունը թողնել նրան: Այժմ այսպիսի ամուսնությունները տարածվում են ամբողջ երկրով մեկ: