ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 28-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների նախապատրաստման ընթացքի և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին հարցերը, տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը և պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

Քննարկված հարցերի վերաբերյալ երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել ԼՂՀ կառավարությանը և համապատասխան կառույցներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Հիշեցնենք նաև, որ oգոստոսի 28-ին ժամը 01.40-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ: