Ինչպես տեղեկացրել ենք, օրերս Վիեննայում հայտնաբերված փախստականների դիերի թիվը հասել է 71-ի։
Նախնական տվյալներով հայտնաբերված դիակների թիվը 50 էր:
Տեղի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում այս առնչությամբ։ Փախստականների մոտ հայտնաբերվել են սիրիական անձագրեր։ Զոհվածներից 60-ը տղամարդիկ են եղել, 8-ը՝ կանայք և տարբեր տարիքի երեք երեխաներ (2, 3, 8-ամյա)։
Ոստիկանությունը ձերբակալել է 4 մարդու՝ դժբախտ դեպքի տեղի ունենալու հետ առընչություն ունենալու կասկածանքով։