Երեկ ուշ երեկոյան Ամերիկան հրապարակել է Մագնիտսկու ցուցակը, որի մեջ չեն մտել բարձրաստիճան ռուս չինովնիկներ: Ցուցակը հասանելի է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում: 
18 մարդկանց մեջ, որոնց մուտքը արգելվում է ԱՄՆ, հայտնվել են Սերգեյ Մագնիտսկու գործը վարած քննիչներ Պավել Կարպովը, Արտյոմ Կուզնեցովը, Օլեգ Սիլչենկոն, Նատալիա Վինոգրադով:Ցուցակի մեջ է հայտնվել նաև Ռուսաստանի N 28 հարկային տեսչության նախկին ղեկավար Օլգա Ստեպանովան և նախկին աշխատակից Ելենա Խիմինան, որոնք որոշ տվյալների համաձայն մասնակցել են որոշ կազմակերպություններին ԱԱՀ-ի վերադարձին: 
Նշվում է նաև դատավորների, ՆԳՆ հետաքննչական վարչության բարձրաստիճան պաշտոնյաների, դատախազության աշխատակիցների անուններ: Վերջապես ցուցակի մեջ է հայտնվել նաև ոստիկանության նախկին աշխատակից Լեչա Բոգատիրովը, որը մեղադրվում է Ավստրիայում Ռամզան Կադիրովի թիկնապահի սպանության մեջ և Կազբեկ Դուկուզովը, որը մեղադրվում է 2004 թվականին լրագրող Պոլ Խլեբնիկովի սպանության մեջ: 
Հիշեցնենք, որ «Մագնիտսկու ցուցակի» առաջին տարբերակաի մեջ ընդգրկվել էր 60 ազգանուն: Այնուհետև Սպիտակ տան կողմից առաջարկել էին ներառել 240, այնուհետև նաև 280 ազգանուն: Սակայն ի վերջո Բարաք Օբամայի աշխատակազմը պնդեց, որ ցուցակի մեջ հայտնվեն միայն այն մարդկանց անունները, որոնց կապը Մագնիտսկու սպանության հետ հաստատվում է «անհերքելի և ծանրակշիռ փաստերով»: