Արմավիր քաղաքի բնակիչ, Սևակ Ալբերտի Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարները տարածելու համար:

Նա 19.06.2015թ-ին համացանցի` իրեն պատկանող կայքում` «18+» անվանումքվ բաժնում, «Անժելա Սարգսյանի այն այլասեռված լուսանկարները, որը դեռ չեք տեսել (18++)» վերտառությամբ: «//hylike. ru/?p=998» հղումով էջում տեղադրելու միջոցով տարածել է դերասանուհի Անժելա Սարգսյանի` համացանցի չափահաս օգտատերերին համար ազատ հասանելի թվով 4 պոռնկագրական բնույթի լուսանկարներ: Այսինքն` Սևակ Ալբերտի Հովսեփյանը կատարել է հանցավոր արարք` նախատեսված ՀՀ քր. օր-ի 263 հոդվածի 1-ին մասով:

Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Սևակ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։