Երեկ Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Վարդան Դեմիրճյանի գործով դատական վճիռը` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ: Նախքան նիստի սկսելը, դատավարության մասնակիցները փորձում էին հանգստացնել ամբաստանյալի մորը, ապա նաև ամբաստանյալին, ով իր բերանում պահել էր երկու ածելի և սպառնում էր դատարանին, որ իր ուզած վճիռը չկայացնելու դեպքում ինքնասպան կլինի: Դատավոր Պապոյանը խնդրեց ամբաստանյալի մորը, որպեսզի վերջինս խոսի որդու հետ և փորձի հանգստացնել նրան: Այս ամենից հետո միայն սկսվեց նիստը, որի ժամանակ ամբաստանյալը հրաժարվեց վերջին խոսքի հնարավորությունից: 
Դատարանը որոշեց ամբաստանյալ Վարդան Դեմիրճյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1 մասով` տալով նրան 2 տարի ազատազրկում, 185-րդ հոդվածի 3 մասի 1 կետով` 4 տարվա ազատազրկում և 235-րդ հոդվածի 1 մասով` 1 տարի 6 ամիս ժամկետով: Ելնելով 66-րդ հոդվածով սահմանված կարգով` Վարդան Դեմիրճյանին տրվեց ազաազրկում 6 տարի ժամկետով:

Տաթև Հարությունյան