Ռիչարդ Գիրը ծնվել է 1949թ. Օգոստոսի 31-ին անգլո-իռալնդական ծագում ունեցող ընտանիքում: Երիտասարդ հասակում նա բավականին տաղանդավոր մարմնամարզիկ էր:1967թ. ընդունվել է Մասաչուսեթսի համալսարան, որտեղ ուսումնասիրում էր փիլիոփայություն և ռեժիսուրա: Սակայն շուտով թողնում է դասերը և որոշում զբաղվել երաժշտությամբ: Սակայն, հասկանալով, թե որքան քմահաճ են երաժիշտները, նա վերջնականապես որոշում է զբաղվել դերասանական գործով:
Որպես դերասան լայն ճանաչում է ստացել «Սիրունիկը» և «Փախչող հարսնացուն» ֆիլմերից, որոնցում, ի դեպ, նկարահանվել է պարտքերից ազատվելու համար:
1991-1995թթ. ամուսնացած է եղել մոել Սինդի Քրոուֆորդի հետ: 2002թ. ամուսնացել է մոդել, դերասանուհի Քերի Լոուելի հետ, որից ունի մեկ որդի: Հանդիսանում է բուդդիզմի հետևորդ: