Մարտի մեկին ոստիկանների գործողությունները համակարգած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանից «Հրապարակը» փորձել էճշտել, թե ինչ է մտածում ԱԺ-ում մարտի մեկի առնչությամբ նոր հանձնաժողով ստեղծելու մասին. հիշեցնենք, որ իր օրերում Հայկ Հարությունյանը ներկայացավ նախկին հանձնաժողովի նիստին՝ պատասխանեց իրեն ուղղված հարցերին: Կա՞ն նոր հանգամանքներ, որոնք կարող են պատճառ լինել նոր հանձնաժողով ստեղծելու՝ թերթը փորձել է ճշտել նրանից:
«Ոչ մի նոր հանգամանք էլ չկա, հանձնաժողովը գործել է, նիստերը եղել են, լրագրողներդ էլ մասնակցել եք, լսել եք բոլորը, ինչ որ ասվել է՝ ասվել է»: Իսկ ինչո՞ւ են փորձում նորից հանձնաժողով ստեղծել: «Դե, երևի բանուգործ չունեն»,- ասել է Հայկ Հարությունյանը:
Բանուգործ չունեն, նոր հանձնաժողով են ստեղծում. Հայկ Հարությունյան


