Ըստ արաբական լրատվամիջոցների, երեկ երեկոյան Սաուդյան Արաբիայի Ալ Խուբար քաղաքում բնակելի մի համալիր է հրդեհվել, ինչի արդյունքում զոհվել է 11 մարդ և վիրավորվել՝ 259-ը։
Համալիրում տեղադրված տեսախցիկներից պարզվել է, որ հրդեհի պատճառը էլեկտրական լարերի շփումն է։
Համալիրում կան 500 բնակարաններ։ Ականատեսների վկայությամբ հրդեհը սկսվել է 17:30-ի սահմաններում և շարունակվել 6 ժամ։
Զոհվածների մեջ կան նաև 3 կանադացիներ, 1 նիգերիացի և 1 պակիստանցի։