Օրերս տեղեկություն հրապարակվեց, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 500 հազար դոլար է նվիրաբերել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը ծրագրերի և սիրիահայության կարիքների համար:
Նշվում էր նաև, որ հուլիսի 24-ին Գագիկ Ծառուկյանը Եգիպտոս ուղևորվելու ճանապարհին կանգ է առել Լիբանանում, այցելել Անթիլիաս և հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Գագիկ Ծառուկյանն իր խոսքում Անթիլիասի կաթողիկոսարանի փոխարեն անընդհատ ասել է «Անթալիա»: Ներկաները ձեռնպահ են մնացել Ծառուկյանին ուղղելուց՝ թերևս չցանկանալով «նվիրատուին» անհարմար վիճակի մեջ դնել: Բայց այս մարդը ամիսներ առաջ Հայաստանի փրկիչ էր համարվում»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: